Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հային պետք է փրկել հայից

Հային պետք է փրկել հայից
23.10.2023 | 19:41

Մարդիկ տարիներով երկիրը կեղեքել են, զբաղվել են գանձագողությամբ, Նիկոլին (ԱԱԾ վերահսկողության տակ գործող ստահակ) իշխանության են բերել ու հիմա մի քանի միլիոն դոլար (գողոնի չնչին մաս) դրել են լրագրողների, կուսակցական ջոջերի, հազարավոր ֆեյքերի վրա, վերլուծաբանների վրա, որպեսզի վերջիններս հանրային կարծիք ձևավորեն, թե երկիրը չի թալանվել, և որ Նիկոլին իրենք չեն բերել իշխանության:

ՈՒ այս ամենը տեղի է ունենում մասշտաբային ողբերգության ֆոնին:

Հիմա հասկանու՞մ եք, թե մենք ու՞մ հետ գործ ունենք:

Հային պետք է փրկել հայից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3972

Մեկնաբանություններ